Popular Posts

Monday, January 20, 2014

Թիթիզ տուտուշկա Դանիելայի համար

Այս անգամ որոշեցինք մայրիկիս հետ տուտու կոչվող կիսաշրջազգեստ պատրաստել, դե ես շա՜տ թիթիզ եմ, համ էլ ուզում եմ բալետի պարուհի դառնամ, իսկ դրա համար առաջին հերթին կիսաշրջազգեստ պետք է ունենամ :)

Եվ այսպես երեք տարեկան բալիկի համար  մեկ թիթիզ տուտու պատրաստելու համար անհրաժեշտ է.
  1. տյուլ կոչվող կտոր - 3 մետր,որը պետք է կտրտել 15-20 սմ լայնությամբ, ձեր նախընրած երկարությամբ, հաշվի առեք, որ երկարությունը կիսվելու է, տուտուն հավաքելուց
  2. հաստ ռեզին բալիկի մեջքի չափով, որի վրա հավաքվելու է տուտուն
  3. մկրատ
  4. լավ տրամադրություն
  5. 9 րոպե ժամանակ այս վիդեոն նայելու համար 


Ահա և մեր պատրաստած տուտուն.


 Այ հիմա արդեն կարող եմ բալետի պարուհի  դառնալ :))))


Wednesday, January 15, 2014

Շատ համով կեքսեր Դանիելայից

Շատ համով կեքսերի համար անհրաժեշտ է.



1. ալյուր - 3 բաժակ
2. շաքարավազ - 1 բաժակ
3. ձու - 2  հատ
4. մածուն - 1 բաժակ
5. սոդա - 1 թեյի գդալ , մածունի մեջ բացած
6. ձեթ - 0,5 սուրճի բաժակ
7. դարչին -  2 թեյի գդալ
ՄՆացածը ըստ նկարների :)







































































Մենք նույն բաղադրատոմսով որոշեցինք նաև արջուկ թխել :)


Բարի ախորժակ :)