Popular Posts

Tuesday, December 6, 2011

Իմ գալուստը

Ողջույն, ես Դանիելան եմ... մամաս ասում է, որ ես մամայիս ու  պապայիս կյանքն եմ, սիրտն եմ ու արևն եմ, հա մամաս մեկ-մեկ էլ զարմանում է թե առանց  ինձ ինչպե՞ս է ապրել ուղիղ 27  տարի:
Մի  ժամանակ  ես  ապրում էի մամայիս փորիկի մեջ, մամայիս հետ աշխատանքի էի գնում, մի քանի  ժամ դասախոսություն էի լսում հետո գալիս տուն, հացիկ ուտում ու երկա՜ր քնում: Ամենից շատ սիրում էի մեր երեկոները, երբ պապաս էր գալիս տուն... ես ու պապաս լիքը խաղում էինք, ես մամայիս փորիկի  մեջից ուզում էի  բռնել պապայիս ձեռքը, դմփացնում էի մամայիս փորիկին :) հետո մի օր զգացի, որ ուզում եմ ամու՜ր գրկեմ մամայիս ու պապայիս, արագ-արագ իրերս հավաքեցի ու ճանապարհ ընկա ... դե ես շատ անհամբեր եմ, դրա համար սկսեցի վազել ու պուկ դուրս թռա մամայիս փորիկից :)
Մնացածն էլ հետո կպատմեմ, մամաս կանչում է ճաշիկ ուտելու... դեռ այնքան բան ունեմ պատմելու..


2 comments: