Popular Posts

Wednesday, December 7, 2011

Ատամհատիկ

Բարև, ինչպե՞ս ես, ես լավ եմ, այսօր շատ կաթիկ եմ խմել, դե գիտես չէ ես կաթիկի մեծ սիրահար եմ :) Այսօր «Ատամհատիկիս» մասին եմ պատմելու:  Դե գիտեք մամաս շատ թիթիզ է , այդ պատճառով համ շորիկս էր թիթիզ համ էլ տորթիկս, տորթիկիս վրա մի մե՜ծ ատամիկ կար, որը շատ էի ուզում ուտել, բայց մամաս չթողեց :(  մամաս ասում է, որ ես հատուկ  ցուցակով եմ սնվում, որ առողջ բալիկ լինեմ, տեսնես բոլոր մարդիկ այդ ցուցակով ե՞ն սնվում...

Տորթիկը սեղանին դնելուց հետո  սիրուն փաթեթավորված թղթիկներ ցույց տվեցին ու ասում էին . « Դանի մեկը ընտրի, բայց մեկը», ի՜ այնքան սիրուն էին, ո՞նց մեկը , ես երկուսն էի ուզում, այդպես երկուսը ընտրեցի:



Մամաս քանդեց այդ սիրուն  թղթիկները ու բարձր կարդաց. « Բժիշկ, իրավաբան», բոլորը ուրախացան, ծափ տվեցին, ես էլ վախեցա ու լացեցի: Հետո, երբ հյուրերը գնացին մամաս ինձ բացատրեց, թե ով է բժիշկը ու ես հաստատ որոշեցի. ես ԲԺԻՇԿ եմ դառնալու :)
Այ այսպես ժպտալով էլ ձեզ ասում եմ հաջողություն, ինձ կկարոտեք ու անհամբեր կսպասեք ...

No comments:

Post a Comment