Ես ու մկրատը արդեն մի քանի ամիս է ընկերացել ենք, վերջերս մեզ միացան նաև սոսինձը և գունավոր թղթերը: Մի օր արթնացա ու որոշեցի թրթուր պատրաստել, թղթերս, մկրատս , սոսինձս վերցրեցի ու անցա գործի, դե սկզբում ծուռ-մուռ պատկերներ կտրատեցի, հետո մամայիս խնդրեցի, որ օգնի շրջաններ կտրատենք, մամաս էլ հիշողության գիրկն ընկավ ու առաջարկեց սուրճի բաժակի օգնությամբ ստանանք այդ շրջանները :)
Այնուհետև որոշեցի շրջանները երկկողմանի դարձնել, այսինքն միմյանց կպցնել:
Թրթուրիս համար աչքեր, քիթ ու բերան պատրաստեցի... ու մի լավ ծիծաղեցի :)
Մամաս ասում էր, որ թրթուրիս դեմքը ծաղրածույի ավելի նման է, ու համոզում էր, որ ծաղրածու պատրաստենք, բայց դե ես հաստատ որոշել էի՝ թրթուր եմ ուզում պատրաստել ու անցա վերջին պատասխանատու քայլին: Թրթուրիս մարմինը դե այդ շրջանները հավաքեցի լարի վրա ու իմ թրթուրը կենդանացաաաաա՜վ...
Հիմա ես նոր ընկեր ունեմ, իսկական թրթուր ընկեր, որին ես եմ ստեղծել :)