Մի քանի օր շարունակ մամաս ու պապաս խոսում էին, ինչ-որ Ամանորի, տոնածառի ու նվերների մասին, հետո ամեն օր դուրս էինք գալիս գնումների ... ուուուխխխխ այքան շատ եմ սիրում գնումների գնալ, մամաս միշտ մի լավ բան գնում է ինձ համար: Հետո շատ գեղեցիկ տոնածառ դրեցինք, սիրու՜ն լույսերով ու խաղալիքներով, շա՜տ փուչիկներ փչեցինք ու տունը գեղեցիկ զարդարեցինք, ես էլ աչուկներս կլորացրած հետևում էի այդ ամենին ու մտածում թե ի՞նչ նվեր անեմ մամայիս ու պապայիս.... ահաաաաաա, գտա ... մամաս միշտ լնդերս է նայում ու ասում է պապային, որ դեռ չեմ ծակել, դե ես էլ կծակեմ ... այդպես վեց ամիսս դեռ չբոլորած երկու ատամ նվիրեցի մամայիս ու պապայիս :) Մեր Ամանորը շատ լավ անցավ , մամաս ինձ Ձմեռ պապիկի շորեր հագցրեց ու մի քանի տեղ հյուր գնացինք:
|
Տատիկիս տանը |
Հետո մամաս ասեց, որ մի հետաքրքիր տոն ենք կազմակերպելու, որը կոչվում է
« Ատամհատիկ», բայց արդեն ուշ է, գնամ բաբայ անեմ, վաղը անպայման կպատմեմ :)
Կյանքում քեզ նման սիրուն ու հմայիչ Ձմեռ պապիկ չէի տեսել Դաաաանիիիի:)
ReplyDeleteՇնորհակալություն Արմինե ջաաաաաաաաան
ReplyDelete