Մի կերպ ինձ գցեցի հյուրասենյակ, հասա հեռուստացույցին սկսեցի բզբզալ, մեկ էլ ինչ տեսնեմ ....
Մեր ամբողջ հյուրասենյակը լցված էր փուչիկներով, ծաղիկներով, վարագույրին գունզգույն թղթեր էր ամրացված , մամաս ու պապաս էլ շատ ուրախ էին, հետո մամաս ասեց, որ ես արդեն ՄԵԿ տարեկան եմ, մե՜ծ աղջիկ եմ, պետք է քայլեմ ու շատ պարտականություններ ունեմ:
Հետո մամաս տորթիկիս վրա մոմ դրեց ու ես փչեցի :) մամաս ինձ ասել էր, որ պետք է երազանք պահեմ, դե ես էլ պահեցի, որ ես, մամաս ու պապաս միշտ միասին լինենք:
No comments:
Post a Comment