Մամաս կիրակի օրերը միշտ մի բան կազմակերպում է, մի անգամ էլ քաղաքից դուրս էինք գնացել, այնքան լավ անցավ, պապայի հետ գնդակ խաղացինք, հետո պապաս ինձ ծառին նստացրեց, ես էլ բոլորին տեսնում էի վերևից :)
Popular Posts
-
Ես էլ բոլոր երեխաների պես հեքիաթներ շատ եմ սիրում ։ Մայրիկիս հետ շա՜տ հեքիաթներ ենք կարդացել, իսկ այս ամիս որոշեցինք նաև հեքիաթների հերոսներ...
-
Բարև, ինչպե՞ս ես, ես լավ եմ, այսօր շատ կաթիկ եմ խմել, դե գիտես չէ ես կաթիկի մեծ սիրահար եմ :) Այսօր «Ատամհատիկիս» մասին եմ պատմելու: Դե գ...
-
Այսօր մամայիս հետ որոշեցինք պլաստիլին պատրաստել, բավականին հեշտ ու հետաքրքիր գործընթաց էր, ես մամայիս շատ օգնեցի, ալյուրը լցրեցի, խմորը մի լ...
-
Շատ համով կեքսերի համար անհրաժեշտ է. 1. ալյուր - 3 բաժակ 2. շաքարավազ - 1 բաժակ 3. ձու - 2 հատ 4. մածուն - 1 բաժակ 5. սոդա - 1 թե...
-
Այս անգամ որոշեցինք մայրիկիս հետ տուտու կոչվող կիսաշրջազգեստ պատրաստել, դե ես շա՜տ թիթիզ եմ, համ էլ ուզում եմ բալետի պարուհի դառնամ, իսկ դրա...
-
Դե պատմել եմ, որ պապայիս հետ մամայի փորիկի մեջից արդեն լեզու էի գտել, հետո որ մամայի փորիկից դուրս եկա, պապայիս հետ ավելի ընկերացա: Մամ...
-
Ողջույն, ես Դանիելան եմ... մամաս ասում է, որ ես մամայիս ու պապայիս կյանքն եմ, սիրտն եմ ու արևն եմ, հա մամաս մեկ-մեկ էլ զարմանում է թե առանց...
-
Սոֆին իր աթոռակին նստած բլբլում էր. Դանի - Մամա գիտե՞ս Սոֆին ինչ է ասում Մամա - Չէ, չգիտեմ , ի՞նչ է ասում Դանի - Մամա Սոֆին ջնաղում է / ...
-
Ես ու մկրատը արդեն մի քանի ամիս է ընկերացել ենք, վերջերս մեզ միացան նաև սոսինձը և գունավոր թղթերը: Մի օր արթնացա ու որոշեցի թրթուր պատրաստե...
-
Բարև, լավ ե՞ս անցկացրել ամենաուրախ տոնը: Ես այնքան եմ ուրախացե՜լ, շատ գեղեցիկ շորիկ էի հագել, կոշիկներս էլ այնքան էի հավանել, որ երկո...
Saturday, December 10, 2011
Ես ու պապաս
Իմ առաջին տարեդարձը
Մի օր սովորականի պես արթնացա քնից ու ի զարմանս ինձ տեսա, որ մամաս ու պապաս էլ են արթնացել, դե իրենք ծույլիկներ են, միշտ ես եմ իրենց արթնացնում: Մամաս ու պապաս տեսան, որ արթնացել եմ եկան ու ինձ շա՜տ պաչիկներ արեցին, ես սկզբից համբերատար դիմանում էի, հետո ջղայնացա... ախր ես պարապ չեմ է ՜, երեկ որոշել էի հեռուստացույցը նորոգեմ, վերջերս քիչ է մուլտիկ ցույց տալիս, բայց ուշ էր ու մամաս ուղարկեց ինձ քնելու:
Մի կերպ ինձ գցեցի հյուրասենյակ, հասա հեռուստացույցին սկսեցի բզբզալ, մեկ էլ ինչ տեսնեմ ....
Մեր ամբողջ հյուրասենյակը լցված էր փուչիկներով, ծաղիկներով, վարագույրին գունզգույն թղթեր էր ամրացված , մամաս ու պապաս էլ շատ ուրախ էին, հետո մամաս ասեց, որ ես արդեն ՄԵԿ տարեկան եմ, մե՜ծ աղջիկ եմ, պետք է քայլեմ ու շատ պարտականություններ ունեմ:
Հետո մամաս ինձ սիրուն շորիկ հագրցրեց, պապաս էլ գնաց պուպուշ տորթիկ բերեց :
Մի կերպ ինձ գցեցի հյուրասենյակ, հասա հեռուստացույցին սկսեցի բզբզալ, մեկ էլ ինչ տեսնեմ ....
Մեր ամբողջ հյուրասենյակը լցված էր փուչիկներով, ծաղիկներով, վարագույրին գունզգույն թղթեր էր ամրացված , մամաս ու պապաս էլ շատ ուրախ էին, հետո մամաս ասեց, որ ես արդեն ՄԵԿ տարեկան եմ, մե՜ծ աղջիկ եմ, պետք է քայլեմ ու շատ պարտականություններ ունեմ:
Հետո մամաս տորթիկիս վրա մոմ դրեց ու ես փչեցի :) մամաս ինձ ասել էր, որ պետք է երազանք պահեմ, դե ես էլ պահեցի, որ ես, մամաս ու պապաս միշտ միասին լինենք:
Wednesday, December 7, 2011
Ատամհատիկ
Տորթիկը սեղանին դնելուց հետո սիրուն փաթեթավորված թղթիկներ ցույց տվեցին ու ասում էին . « Դանի մեկը ընտրի, բայց մեկը», ի՜ այնքան սիրուն էին, ո՞նց մեկը , ես երկուսն էի ուզում, այդպես երկուսը ընտրեցի:
Մամաս քանդեց այդ սիրուն թղթիկները ու բարձր կարդաց. « Բժիշկ, իրավաբան», բոլորը ուրախացան, ծափ տվեցին, ես էլ վախեցա ու լացեցի: Հետո, երբ հյուրերը գնացին մամաս ինձ բացատրեց, թե ով է բժիշկը ու ես հաստատ որոշեցի. ես ԲԺԻՇԿ եմ դառնալու :)
Tuesday, December 6, 2011
Իմ առաջին Ամանորը
Մի քանի օր շարունակ մամաս ու պապաս խոսում էին, ինչ-որ Ամանորի, տոնածառի ու նվերների մասին, հետո ամեն օր դուրս էինք գալիս գնումների ... ուուուխխխխ այքան շատ եմ սիրում գնումների գնալ, մամաս միշտ մի լավ բան գնում է ինձ համար: Հետո շատ գեղեցիկ տոնածառ դրեցինք, սիրու՜ն լույսերով ու խաղալիքներով, շա՜տ փուչիկներ փչեցինք ու տունը գեղեցիկ զարդարեցինք, ես էլ աչուկներս կլորացրած հետևում էի այդ ամենին ու մտածում թե ի՞նչ նվեր անեմ մամայիս ու պապայիս.... ահաաաաաա, գտա ... մամաս միշտ լնդերս է նայում ու ասում է պապային, որ դեռ չեմ ծակել, դե ես էլ կծակեմ ... այդպես վեց ամիսս դեռ չբոլորած երկու ատամ նվիրեցի մամայիս ու պապայիս :) Մեր Ամանորը շատ լավ անցավ , մամաս ինձ Ձմեռ պապիկի շորեր հագցրեց ու մի քանի տեղ հյուր գնացինք:
Հետո մամաս ասեց, որ մի հետաքրքիր տոն ենք կազմակերպելու, որը կոչվում է
« Ատամհատիկ», բայց արդեն ուշ է, գնամ բաբայ անեմ, վաղը անպայման կպատմեմ :)
Տատիկիս տանը |
« Ատամհատիկ», բայց արդեն ուշ է, գնամ բաբայ անեմ, վաղը անպայման կպատմեմ :)
Իմ գալուստը
Ողջույն, ես Դանիելան եմ... մամաս ասում է, որ ես մամայիս ու պապայիս կյանքն եմ, սիրտն եմ ու արևն եմ, հա մամաս մեկ-մեկ էլ զարմանում է թե առանց ինձ ինչպե՞ս է ապրել ուղիղ 27 տարի:
Մի ժամանակ ես ապրում էի մամայիս փորիկի մեջ, մամայիս հետ աշխատանքի էի գնում, մի քանի ժամ դասախոսություն էի լսում հետո գալիս տուն, հացիկ ուտում ու երկա՜ր քնում: Ամենից շատ սիրում էի մեր երեկոները, երբ պապաս էր գալիս տուն... ես ու պապաս լիքը խաղում էինք, ես մամայիս փորիկի մեջից ուզում էի բռնել պապայիս ձեռքը, դմփացնում էի մամայիս փորիկին :) հետո մի օր զգացի, որ ուզում եմ ամու՜ր գրկեմ մամայիս ու պապայիս, արագ-արագ իրերս հավաքեցի ու ճանապարհ ընկա ... դե ես շատ անհամբեր եմ, դրա համար սկսեցի վազել ու պուկ դուրս թռա մամայիս փորիկից :)
Մնացածն էլ հետո կպատմեմ, մամաս կանչում է ճաշիկ ուտելու... դեռ այնքան բան ունեմ պատմելու..
Մի ժամանակ ես ապրում էի մամայիս փորիկի մեջ, մամայիս հետ աշխատանքի էի գնում, մի քանի ժամ դասախոսություն էի լսում հետո գալիս տուն, հացիկ ուտում ու երկա՜ր քնում: Ամենից շատ սիրում էի մեր երեկոները, երբ պապաս էր գալիս տուն... ես ու պապաս լիքը խաղում էինք, ես մամայիս փորիկի մեջից ուզում էի բռնել պապայիս ձեռքը, դմփացնում էի մամայիս փորիկին :) հետո մի օր զգացի, որ ուզում եմ ամու՜ր գրկեմ մամայիս ու պապայիս, արագ-արագ իրերս հավաքեցի ու ճանապարհ ընկա ... դե ես շատ անհամբեր եմ, դրա համար սկսեցի վազել ու պուկ դուրս թռա մամայիս փորիկից :)
Subscribe to:
Posts (Atom)